Widget HTML Atas

Սուրբը պահապան բոլորիս սիրելիներս։ԱՄԵՆ🙏🙏





______Ժայռի վրա կառուցած տունը______
Եվ Հիսուսն ասաց.
Ուրեմն, ով որ լսում է իմ այս խոսքերը և գործադրում է դրանք, կնմանվի այն իմաստուն մարդուն, որն իր տունը շինում է ժայռի վրա. անձրևները գալիս են, գետերը՝ հորդում, հողմերը փչում և զարկում են այդ տանը, բայց տունը չի կործանվում, որովհետև ժայռի վրա է հաստատված։ Իսկ ով որ լսում է իմ այս խոսքերը, բայց չի գործադրում դրանք, կնմանվի այն հիմար մարդուն, որ իր տունը շինում է ավազի վրա. անձրևները գալիս են, գետերը՝ հորդում, հողմերը փչում և զարկում են այդ տանը, և տունը կործանվում է։ Եվ ի՜նչ ահավոր է լինում այդ տան կործանումը։
(Մատթեոս 7.24-27)




Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման
Ս. Կույս Մարիամին նվիրված տոներից է Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարին ընծայման տոնը, որ բոլոր քրիստոնեական եկեղեցիները ոգեկոչում են նոյեմբերի 21-ին: Ըստ ավանդության` երեք տարին լրանալուց հետո, Տիրամոր աստվածավախ ու բարեպաշտ ծնողները` Հովակիմն ու Աննան, իրենց ուխտի համաձայն, Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչև նշանվելը:
Տոնի հաստատումն առնչվում է այն տաճարի հետ, որ կառուցել է Հուստինիանոս կայսրն Աստվածածնի պատվին հին հրեական տաճարի տեղը, Մորիա բլրի վրա: Տաճարի նավակատիքը տեղի է ունեցել 543 թվականին նոյեմբերի 21-ին: 638 թվականին հետո, երբ Հուստինիանոսի կառուցած տաճարը վերածվում է մուսուլմանական մզկիթի, տոնակատարությունը տարածվում է ողջ քրիստոնյա աշխարհով մեկ: Աստվածածնի ընծայման տոնը Հայ Եկեղեցի մուտք է գործել ԺԸ դարում: Երեքամյա Ս. Աստվածածնի` տաճարին ընծայման տոնը Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ տոներից է:




No comments for "Սուրբը պահապան բոլորիս սիրելիներս։ԱՄԵՆ🙏🙏"